«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ե՞րբ են մեր ԶԼՄ-ներն սկսելու տարանջատել տարբեր հասկացություններ

Ե՞րբ են մեր ԶԼՄ-ներն սկսելու տարանջատել տարբեր հասկացություններ
06.11.2012 | 14:25

Ե՞րբ են մեր ԶԼՄ-ներն սկսելու տարանջատել տարբեր հասկացություններ, երևույթներ, գերատեսչություններ ու իրենց ֆունկցիաները: Նոյեմբերի 5-ին նշվում էր ռազմական հետախույզի օրը, այսինքն, այդ օրվա հիմնական հերոսները պետք է լինեին առաջին հերթին մեր զորքերի հետախուզական ստորաբաժանումները: Դա բանակային տոն է: Ի՞նչ կապ ունեն այդ օրվա հետ լրտեսները, սովետական КГБ-ն, քաղաքական հետապնդումները և այլն: Ինչ ասես երեկ տեսա, լսեցի ու կարդացի, բացի կոնկրետ մեր ռազմական հետախուզության մարտական ստորաբաժանումներին առնչվող նյութերից: Հասկացանք, որ ԶԼՄ-ները հասարակության հայելին են, բայց այսքա՞ն ծուռ: Տխուր է:

Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 12529

Մեկնաբանություններ